Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բերլուսկոնին հիվանդանոցում է հայտնվել սելֆիի պատճառով

22:25, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
Բերլուսկոնին հիվանդանոցում է հայտնվել սելֆիի պատճառով

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտնվել է Միլանի հիվանդանոցներից մեկում՝ սելֆի անելու ժամանակ ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն: Լուրջ վնասվածքներ չեն եղել, ուստի 81-ամյա քաղաքական գործիչը չի դադարեցրել իր մասնակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բերլուսկոնիի հետ լուսանկարվել ցանկացողների մեծ թվի պատճառով: Նախկին վարչապետը դեռ մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ:

6956 | 0
Facebook