ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովոյում հանդիպման ժամանակ Բարեկամության շքանշան է շնորհել Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային:
Այս պետական պարգևը մի կողմից ձևական բնույթ է կրում, բայց մեկ այլ կողմից սա գիտակցական որոշում է: Շքանշանը շնորհվում է ոչ թե այն պատճառով, որ եկել եք, այլ կապ ունի Ձեր աշխատանքային գործունեության հետ, որը միջպետական կապերը պահում է բարձր մակարդակի վրա: Մենք դա բարձր ենք գնահատում: Շքանշանի անվանումը հենց արտացոլում է այն, ինչ Դուք անում եք Ադրբեջանի և Ռուսաստանի կապերի պահպանման համար:
Ի պատասխան՝ Մեհրիբանն իր երախտագիտությունն է հայտնել այս գնահատանքի համար:
Զրույցի ընթացքում Պուտինը նաև իր գոհունակությունն է հայտնել Ադրբեջանում ռուսաց լեզվի ու մշակույթի պահպանման բարձր մակարդակի համար: