Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նարկոլոգիական կենտրոնում հաշվառվածները՝ մեքենաների ղեկին

19:45, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
Նարկոլոգիական կենտրոնում հաշվառվածները՝ մեքենաների ղեկին

Նոյեմբերի 21-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդներ հայտնաբերելն էր։
     Արդյունքում հայտնաբերվեց նման 14 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ի դեպ, հայտնաբերվածներից մեկը տաքսու վարորդ էր։
     Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
     Միջոցառումները շարունակական են։

6706 | 0
Facebook