Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համաշխարհային բանկը նոր վարկ կտրամադրի Հայաստանին

16:55, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
Համաշխարհային բանկը նոր վարկ կտրամադրի Հայաստանին

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկի կտրամադրի «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Այդ մասին հաղորդել է բանկի Երևանի գրասենյակը:

Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ (i) բարելավելով մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, (ii) կատարելագործելով եկամուտների ներգրավման և հանրային ներդրումների արդյունավետությունը և (iii) հզորացնելով հակակոռուպցիոն նախաձեռնությունները և արդարադատության համակարգի ու քաղաքացիական ծառայության կատարողականը:

Նոր վարկավորումը հաջորդում է թույլ կառավարման և կոռուպցիայի դեմ 2018թ. անցկացված համատարած բողոքի ակցիաներին, որոնց գագաթնակետը խաղաղ և պատմական «թավշյա» հեղափոխությունն էր: Նորընտիր կառավարությունը, զինված փոփոխության իրականացման հզոր մանդատով, առաջադրեց հնգամյա բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի նպատակն է մրցակցության բարելավումը և տնտեսական աճի խթանումը՝ միաժամանակ բավարարելով ժողովրդի՝ լավ կառավարման, թափանցիկության բարձրացման, հաշվետվողականության և արդյունավետ հանրային ծառայությունների պահանջները:

Մանրամասները՝ այս հղմամբ:

4467 | 0
Facebook