Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդիկ հաճախ չեն կարողանում տարբերակել ազգային երազանքը պետպլանի տարեկան ծրագրից». Արա Պապյան

19:25, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
«Մարդիկ հաճախ չեն կարողանում տարբերակել ազգային երազանքը պետպլանի տարեկան ծրագրից». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարդիկ հաճախ չեն կարողանում տարբերակել ազգային երազանքը պետպլանի տարեկան ծրագրից:

Երբ հրեաները գրեթե երկու հազար տարի ասում էին՝ հաջորդ տարի Երուսաղեմում, L'Shana Haba'ah B'Yerushalayim (Hebrew: לשנה הבאה ביר) պատկերացնում եք ինչ-որ մեկը հարց տար՝ ո՞նց եք անելու հաջորդ տարի դա, մի տարվա մեջ դա անհնար է, հալածյալ, աշխարհասփյուռ, պետականազուրկ ժողովուրդ եք, դեմներդ էլ հզորագույն կայսրություններ են:

Նման հարց տվողը պիտի հասկանա, որ հաճախ նպատակը վառ պահելն ինքնին արդեն նպատակ է, դեպի երկիր վերդարձի գաղափարի վառ պահելն ու այն սերունդներին փոխանցելն արդեն գործ է: Իսկ ինչ կլինի տասնամյակներ և հարյուրամյակներ հետո, կանխատեսելի չէ: Ամենը տնօրինում է ժամանակը, հանգամանքներն ու աստված:

Շնորհավորում եմ Հայրենատիրության օրը՝ նոյեմբերի 22-ը»:

3565 | 0
Facebook