Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հանրապետականները ցանկանում են Սենատում իմպիչմենթի գործընթացի ժամկետները սահմանափակել 2 շաբաթով

20:05, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
Հանրապետականները ցանկանում են Սենատում իմպիչմենթի գործընթացի ժամկետները սահմանափակել 2 շաբաթով

Նոյեմբերի 21-ին մի խումբ հանրապետական սենատորներ և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպել են՝ քննարկելու նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացի հնարավոր սահմանափակման վերաբերյալ, հայտնում է Washington Post պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ըստ պարբերականի, հանրապետականները կարծում են, որ երկու շաբաթը բավարար է, որպեսզի գործընթացն ստանա բավարար օրինականություն, նախագահ Թրամփին քաղաքական էական վնաս չպատճառի:
     Դեմոկրատներն սկսեցին Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացը՝ նրան կասկածելով Ուկրաինայի նախագահի վրա ճնշում գործադրելու համար։ Բացի այդ, Թրամփը սառեցրել էր Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը և օգնության դիմաց պահանջել հետաքննություն անցկացնել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի նկատմամբ: Սակայն Թրամփը պնդում է, որ ինքը պահանջել է, որպեսզի ուկրաինական իշխանությունները պայքարեն միայն կոռուպցիայի դեմ, փոխանցում է РИА Новости գործակալությունը: Եթե Ներկայացուցիչների պալատը հայտարարի Թրամփի իմպիչմենթի մասին, ապա Սենատը պետք է հարցը դնի քվեարկության: Թրամփին պաշտոնից հեռացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի սենատորների երկու երրորդը նրան մեղավոր ճանաչի կատարած հանցագործության համար:

8418 | 0
Facebook