Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբանանում ուսանողները նստացույց են կազմակերպել  

14:25, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
Լիբանանում ուսանողները նստացույց են կազմակերպել  

Լիբանանի ուսումնական հաստատությունների ուսանողները մասնակցում են ցույցերի՝ երկրի նախագահ Միշել Աունի ժողովրդին ուղղված կոչի նախօրեին, հայտնում է NNA գործակալությունը։

Ուսանողները նստացույցներ են կազմակերպել Տրիպոլիի դպրոցների և ձեռնարկությունների մոտ, գրում է Regnum գործակալությունը: Նշվում է, որ ցույցերը տեղի են ունենում մասնավորապես Սիդոն և Բեյրութ քաղաքներում:
     Լիբանանն այժմ քաղաքական լուրջ ճգնաժամ է ապրում։ Երկրում սկսված ցույցերից հետո, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական ներկայացրեց, սակայն ցուցարարները շարունակում են բողոքի ակցիաները:

4596 | 0
Facebook