Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միʹ հիասթափեցրեք». Համլետ Պետրոսյան

04:25, շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ.
«Միʹ հիասթափեցրեք». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ ուզում խելոք ու կառուցողական մտքեր գրել: Ոչ էլ խորհուրդ եմ տալիս: Մեր գիտությունը, և հատկապես չարչրկված հայագիտությունն այսօր էլ անհատների ուսերին է, ինչպես էʹր դարեր առաջ և դարեր շարունակ: Ուզում եմ սիրելի վարչապետին ասել, իրոք սիրելի, որ երբ խաչքարերն էի հետազոտում՝ որևէ պետական հիմնարկ ինձ չէր ֆինանսավորում, երբ Տիգրանակերտն էի հայտնաբերում՝ որևէ պետական հիմնարկ ինձ չէր ֆինանսավորում: Եվ ինձ նման հարյուրավորներ կան: Թե ես սուրճ էի խմում կամ սառը ջուր՝ իʹմ ընտրությունն էր: Հայաստանյան մերօրյա գիտությունը միայն պետական հիմնարկում սուրճ խմելով չէ, որ ներկայանում է: Միʹ հիասթափեցրեք»:

6195 | 0
Facebook