Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան մտադիր է օգտագործել ռուսական С-400-ները

17:40, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
Թուրքիան մտադիր է օգտագործել ռուսական С-400-ները

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան նախատեսում է օգտագործել Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը, հայտնում է Anadolu գործակալությունը:

Աքարը նշել է, որ «Թուրքիայի զինված ուժերի կազմից ընտրված անձնակազմը С-400-ի շահագործման դասընթաց է անցնում»:
     Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող հրաժարվել С-400-ներից:

6929 | 0
Facebook