Վերջին 40 տարում աֆրիկյան փղերի պոպոլյացիան կրճատվել է 70%-ով: Ամեն 25 րոպեն մեկ մի փիղ է սպանվում՝ թանկարժեք ժանիքների պատճառով: Իր շուկայական մեծ պահանջարկի ու բարձր արժեքի պատճառով փղոսկրն ստացել է սպիտակ ոսկի անվանումը: Փղերը տառապում են նաև գլոբալ տաքացման պատճառով առաջացած երաշտներից: Օրինակ, մեկ շաբաթ առաջ Զիմբաբվեում երաշտի զոհ է դարձել 200 փիղ:
Բարեգործական կազմակերպություններն ահազանգում են՝ ոչինչ չձեռնարկելու պարագայում աֆրիկյան փղերը մոլորակից կանհետանան 20 տարուց: