«Եթե Ապրիլյանը պայմանավորված չէր, կստացվի՝ Փաշինյանը հերթական մանիպուլյատիվ հայտարարությունն էր անում». Գ. Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր 168 TV-ի եթերում անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլի վերաբերյալ հայտարարությանը: «Զարմանում եմ, որ պարոն Սարգսյանն այդ մասին խոսում է, որովհետև իր ղեկավարած բանակցային գործընթացները մեզ բերեցին Ապրիլյան պատերազմ, որը քննող հանձնաժողով է ստեղծվել, և այնտեղ բազմաթիվ խնդիրներ են բացահայտվում, որոնց չլինելու պարագայում, մենք կարող է ունենայիք ավելի քիչ զոհեր, չկորցնեինք տարածքներ»,- ասել է պատգամավորը: Խոսելով Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին՝ Գորգիսյանը նշել է, որ եղել են բազմաթիվ բացթողումներ, և հանձնաժողովն այժմ փորձում է հասկանալ, թե ում կողմից են դրանք եղել. «Հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանն ասելիք կունենա՝ որպես գլխավոր գերագույն հրամանատար»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ժամկետներ դեռևս հայտնի չեն, թե երբ են Սարգսյանին հրավիրելու հանձնաժողով։ Մանրամասները՝ տեսանյութում: |