Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պետդուման արգելում է սմարթֆոնների վաճառքը՝ առանց ռուսական հավելվածների առկայության

18:25, հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.
Պետդուման արգելում է սմարթֆոնների վաճառքը՝ առանց ռուսական հավելվածների առկայության

Այս օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից, իսկ հավելվածների նախնական ցանկը կհաստատի կառավարությունը: Ենթադրվում է, որ օրենքը կգործի սմարթֆոնների, համակարգիչների և Smart TV-ների համար։

Հիշեցնենք՝ նախաձեռնության հեղինակը Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունն է։ Առաջարկվում է արտադրողներին պարտավորեցնել դրանք վերազինելու ռուսական արտադրությամբ հավելվածներով՝ «որոնում», «մեսենջեր», «քարտեզներ» և «հակավիրուսային» բաժիններում:
     Օրինագծի հեղինակները նշում են, թե դա կպաշտպանի ռուսական ընկերությունների շահերը և կնվազեցնի արտասահմանյան խոշոր մրցակիցների կողմից չարաշահումները: Օրինագծին դեմ է ՌԴ տրանսպորտի և կապի նախարարությունը: Նախարարությունն իր անհանգստությունն է հայտնել, որ օրենքի ընդունումից հետո արտադրողները, հնարավոր է, հեռանան շուկայից:

5034 | 0
Facebook