Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մասքի տիեզերանավի նախատիպը պայթել է տիեզերակայանում

16:10, հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.
Մասքի տիեզերանավի նախատիպը պայթել է տիեզերակայանում

Իլոն Մասքին պատկանող SpaceX ընկերության Starship Mk1 տիեզերանավի առաջին լայնամասշտաբ նախատիպը պայթել է, հայտնում է NASASpaceFlight-ը։ Փորձարկումները տեղի էին ունենում Տեխաս նահանգի Բոկա-Չիկա քաղաքի տիեզերակայանում։

Պարբերականի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը՝ հրթիռի վառելիքի բաքերի փորձարկման ժամանակ, որոնք մասնագետները փորձել են լցնել հեղուկ թթվածնով կամ ազոտով:

7416 | 0
Facebook