Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Google-ը խստացնում է քաղաքական գովազդի պահանջները

15:40, հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.
Google-ը խստացնում է քաղաքական գովազդի պահանջները

Ամերիկյան Google կորպորացիան որոշել է խստացնել քաղաքական գովազդի տեղադրման կանոնները, հաղորդում է РИА «Новости» գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության համապատասխան հայտարարությունը:

Փաստաթղթի համաձայն՝ ընկերությունը հաշվի է առել հասարակության մտահոգությունները և որոշում է կայացրել խստացնել ընտրությունների ընթացքում քաղաքական գովազդի վերաբերյալ պահանջները: Այս կապակցությամբ Google-ը փոփոխություններ կսահմանի քաղաքական գովազդի ընտրության գործընթացում:
     Սակայն ընկերությունը նշում է, որ գովազդատուները կարող են քաղաքական գովազդը համատեղել ենթատեքստային գովազդի հետ:
     Ավելի վաղ հաղորդվել էր, որ Twitter–ն արգելք է սահմանում քաղաքական բոլոր տեսակի գովազդների վրա։ Գովազդի արգելքն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 22-ից:

7566 | 0
Facebook