Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման մասին

19:20, հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.
Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման մասին

Սիրիայի հյուսիսում ստեղծվել է 145 կմ երկարությամբ և 30 կմ լայնությամբ անվտանգության գոտի, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
     Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է ավելի քան 8 տարի: Իրադրությունը սրվեց հոկտեմբերի սկզբին, երբ Թուրքիան հայտարարեց «Խաղաղության ակունք» գործողության մասին, որն ուղղված էր քրդական ջոկատների դեմ:
     Մի քանի օր անց, Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալով, Անկարան դադարեցրեց «Խաղաղության ակունք» գործողությունը, որպեսզի քրդերը կարողանան դուրս գալ անվտանգության գոտուց: Բացի այդ, կողմերը պայմանավորվել էին Սիրիայի հետ սահմանին ստեղծել վերահսկվող անվտանգության գոտի՝ 444 կմ երկարությամբ:

5060 | 0
Facebook