Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լարված իրավիճակ Վրաստանի կառավարության շենքի մոտ

15:00, հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.
Լարված իրավիճակ Վրաստանի կառավարության շենքի մոտ

Թբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի կառավարության շենքի մոտ ժամանակ առ ժամանակ իրավիճակը լարվում է: Ցուցարարները պարբերաբար փորձում են ճեղքել ոստիկանական շղթան: Նրանց են միացել ընդդիմադիր մի շարք գործիչներ, այդ թվում «Եվրոպական Վրաստան՝ ազատության շարժում» կուսակցության անդամ Գիգա Բոկերիան, Վրաստանի նախկին քաղաքապետ և «Եվրոպական Վրաստանի» անդամ Գիգի Ուգուլավան, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին, «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն:
     «Մենք, միևնույնն է, ձեզ կկողպենք այս շենքում»,- հայտարարում են հավաքվածները:

5729 | 0
Facebook