Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկուշաբթի արդեն ամբողջ Կոնդով ենք գալու». բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց

14:30, հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.
«Երկուշաբթի արդեն ամբողջ Կոնդով ենք գալու». բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց

Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացնում Կոնդի, Ֆիրդուսի, Եկմալյանի բնակիչները։ Կոնդեցիները պահանջում են կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայական տալ, իսկ եկմալյանցիները փոխհատուցում են պահանջում իրենց բնակարանների համար։

Կոնդի բնակիչներից մեկն ասաց, որ վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը չի կատարել կառավարությունում հանդիպում կազմակերպելու իր խոստումը: Կոնդի հարցով զբաղվող հանձնաժողովը 2 նիստ է գումարել՝ հունիսին և նոյմեբերի 11-ին: Ընդ որում՝ բնակիչներն էլ նիստերին մասնակից չեն դառնում. արգելում են: Նրանք հանդիպում պահանջեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնականի հետ:

Տեսանյութը՝ «Առաջին լրատվական»-ի
4468 | 0
Facebook