Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում ցույցերի ժամանակ սպանվել է 106 ցուցարար․ Amnesty International

11:00, հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.
Իրանում ցույցերի ժամանակ սպանվել է 106 ցուցարար․ Amnesty International

Իրանի 21 քաղաքներում ընթացող ցույցերի հետևանքով սպանվել է առնվազն 106 ցուցարար, հաղորդում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը: Իրանի իշխանությունները չեն հաստատում այս տեղեկությունը: Պաշտոնյաներն ու տեղական ԶԼՄ-ները ցուցարարներին անվանում են խռովարարներ։

Սպանվածների ու վիրավորների մասին ճշգրիտ տվյալները հասանելի չեն, քանի որ նոյեմբերի 16-ից երկրի ողջ տարածքում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատված է: Ներկա պահին, հայտնի է, որ ցույցերը շարունակվում են տասնյակ քաղաքներում:

6145 | 0
Facebook