Նոյեմբերի 20-ին, ժամը 22:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Զորած քարեր» կոչվող տարածքում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Գ. ծնված 1974թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Կարինե Ղ-ն (ծնված 1974թ.), Վլադիկ (ծնված 2013թ.), Սոնա (ծնված 2003թ.) և Նվարդ (ծնված 2002թ.) Մ-երը տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, իսկ վարորդը և ուղևոր Նվեր Մ-ն (ծնված 1975թ.) տեղում մահացել են:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: