Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պոմպեոն մտադիր է հրաժարական տալ. Time

10:40, հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.
Պոմպեոն մտադիր է հրաժարական տալ. Time

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ծրագրում է հրաժարական ներկայացնել։ Այս մասին հայտնել է Time-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցության աղբյուրներին:

Նշվում է, որ վերջին շաբաթների ընթացքում Պոմպեոն երեք հայտնի հանրապետականների տեղեկացրել է, որ նախատեսում է նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարական ներկայացնել, որպեսզի հաջորդ տարվա Սենատի ընտրություններին մասնակցի Կանզաս նահանգից:

Հաղորդվում է նաև, որ մինչ այժմ տեղեկություններ չկան այն մասին, թե Պոմպեոն Թրամփի հետ քննարկե՞լ է արդեն իր հրաժարականի հարցը:

8134 | 0
Facebook