Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարս մոլորակի վրա միջատներ են հայտնաբերել

23:10, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
Մարս մոլորակի վրա միջատներ են հայտնաբերել

ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանի միջատաբան Ուիլյամ Ռոմոզերը պնդում է, որ Curiosity մարսագնացի կողմից արված լուսանկարներում, նրան հաջողվել է միջատների հետքեր հայտնաբերել, որոնք նման են Երկիր մոլորակի միջատներին, գրում է Science Alert-ը:

Ռոմոզերը, ով ուշադիր ուսումնասիրել է լուսանկարները, նշում է, որ մարսյան միջատներն ունեն թևեր, պատյաններ ու բեղիկներ։ Նա պնդում է, որ լուսանկարում պատկերված միջատներն այն դիրքում են, որոնք բնութագրում են շարժվող ու թռչող միջատներին։

Ըստ միջատաբանի` նրա սենսացիոն հայտնագործությունը կարող է հանգեցնել հետագա հետազոտությունների և եզրակացության, որ Մարսի վրա կյանք գոյություն ունի։

18983 | 1
Facebook