Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հիտլերի տունը կվերածվի ոստիկանական բաժանմունքի

21:40, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
Հիտլերի տունը կվերածվի ոստիկանական բաժանմունքի

Ավստրիայի Բրաունաու ամ Ին քաղաքում գտնվող շինությունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, կվերածվի ոստիկանության բաժանմունքի: Այս մասին հաղորդում է Deutche Welle-n՝ հղում կատարելով Ավստրիայի կառավարությանը։ Ավելի վաղ Ավստրիայի իշխանությունները ցանկանում էին քանդել շինությունը, որպեսզի այն չվերածվի նեոնացիստների համար պաշտամունքի հուշարձանի:
     Շենքի հետ կապված երկարատև դատական պայքար էր ընթանում. սեփականատերերը՝ Գերլինդե Պոմերի ընտանիքը, ավելի շատ գումար էր ուզում, քան կառավարությունը պատրաստ էր վճարել: Նախօրեին հաղորդել է, որ ընտանիքը կստանա 810,000 եվրո՝ ավելի քիչ, քան նրանք ցանկանում էին:

6974 | 0
Facebook