Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Մենք պետք է օգնենք նրանց՝ բացել թևերն ու թռչել երազանքի հետևից». Հայկ Մարության

16:00, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
«Մենք պետք է օգնենք նրանց՝ բացել թևերն ու թռչել երազանքի հետևից». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր նշվում է երեխաների իրավունքների պաշտպանության համընդհանուր կոնվենցիայի ընդունման 30-ամյակը.

Սիրելի բարեկամներ,

մանկությունը մեր կյանքի ամենակարևոր ժամանակաշրջանն է: Դա այն հիմքն է, որի վրա կառուցվում է մեր հետագա ամբողջ կյանքը՝ մեր աշխարհայացքը, մեր աժեքները, ձևավորվում են գեղեցիկի, լավի, կարևորի մասին մեր պատկերացումները:

Այսօր նշվում է երեխաների իրավունքների պաշտպանության համընդհանուր կոնվենցիայի ընդունման 30-ամյակը, փաստաթուղթ, որը վերջին տասնամյակներին չափազանց կարևոր դեր է խաղացել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Այնուհանդերձ, փոփոխվող աշխարհը շարունակաբար նորանոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում մեր երեխաներին, որոնց դիմակայելը մեր ամենօրյա աշխատանքն ու գերնպատակը պետք է լինի: Երևան համայնքը հանձնառու է կազմակերպել լավագույն պայմանները մեր քաղաքում ապրող երեխաների համար: Մեր ծրագրերի մի զգալի մասը նվիրված է նախադպրոցական կրթության որակի բարձրացմանը, արվեստի ու սպորտի համայնքային դպրոցներում պայմանների բարելավմանը, բակային տարածքները երեխաների համար ավելի հարմար ու անվտանգ դարձնելուն:

Մեր բոլորիս ու հատկապես՝ հանրային որոշումներ կայացնող անձանց առաջնահերթ խնդիրն է՝ ավելի անվտանգ, ավելի մաքուր ու ավելի ապահով միջավայր ստեղծել ամեն մի հաջորդ սերնդի համար: Մենք պետք է հնարավորինս հետաքրքիր ու հարուստ ներկապնակ տանք երեխաներին՝ իրենց կյանքի գույներն ստեղծելու համար, մենք պետք է օգնենք նրանց բացել թևերն ու թռչել երազանքի հետևից: Շնորհավո՜ր Երեխաների համաշխարհային օրը»:

| | |
2785 | 0
Facebook