Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են աշխարհի ամենաքիչ զարգացած երկրները

18:35, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
Հայտնի են աշխարհի ամենաքիչ զարգացած երկրները

ՄԱԿ-ը ներկայացրել է աշխարհի ամենից քիչ զարգացած երկրների ցանկը, գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության զեկույցին:

Ցանկում ներառված է 47 երկիր, որոնց հիմնական մասն աֆրիկյան և ասիական երկրներ են ու կղզի-պետություններ: Անգոլան, Բենինը, Բուրկինա-Ֆասոն, Բուրունդին, Չադը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Ջիբուտին, Էրիթրեան, Եթովպիան, Գամբիան, Մադագասկարը, Մալին, Սուդանը, Հարավային Սուդանը, Ուգանդան, Զամբիան, Կիրիբատին, Տուվալուն, Վանուատուն, Սողոմոնյան կղզիները, Աֆղանստանը, Բանգլադեշը, Կամբոջան, Լաոսը, Մյանման, Նեպալը, Եմենն ու Բութանը:

Զեկույցի հեղինակները վերլուծել են բոլոր երկրները երեք չափանիշների հիման վրա՝ մեկ շնչին ընկնող եկամուտի, մարդկային ռեսուրսների և տնտեսական խոցելիության ցուցանիշներով։

6607 | 1
Facebook