Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս հարցում ընտրվել էր թիրախային երեք ուղղություն». Վարդան Ոսկանյան

05:35, հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.
«Այս հարցում ընտրվել էր թիրախային երեք ուղղություն». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանում տեղի ունեցած և արդեն իսկ մարած սոցիալական բողոքի վերջին գործողություններին ապատեղեկատվության միջոցով էթնիկական լիցք հաղորդելու փորձերը դրանց հակաիրանական «տեղեկատվական ապահովման» առանձնահատկություններից էին։

Այս հարցում փաստացիորեն ընտրվել էր երեք թիրախային ուղղություն՝ թյուրքախոս Ատրպատական, Իրանի քրդաբնակ արևմտյան շրջաններ և զգալի արաբական բնակչություն ունեցող հարավարևմտյան Խուժաստան նահանգ։

Եթե առաջին դեպքում ակտիվ էին հիմնականում Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի որոշ ԶԼՄ-ներ, ապա վերջին երկու ուղղությամբ, բացի մի քանի քրդական և արաբական ռեսուրսից, աչքի ընկավ նույնիսկ բրիտանական «BBC»-ի պարսկալեզու ծառայությունը։

Ձեռնածվության հիմնական առարկան անկարգությունների ընթացքում սպանվածների էթնիկական պատկանելության շեշտումն էր և դրանց թվաքանակի մասին հակասական տեղեկությունների տարածումը»։

3581 | 0
Facebook