Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

14:35, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Կոտայք գյուղում «Վարդավառ»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կ.Գասպարյանին:

2018 թվականի հուլիսի 8-ին Կոտայքի մարզի բնակիչը Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, իրենց տան դիմաց անչափահաս դստեր կողմից «Վարդավառ»-ի ժամանակ քաղաքացի Կ.Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վերջինիս և իր միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, այնուհետև` ժամը 12:30-ի սահմաններում, երբ պարզաբանումներ պահանջելու համար Կ.Գասպարյանի որդին իրեն կանչել է Գասպարյանի ամառանոց, սպանության սպառնալիքներ է տվել իրեն, պահանջել ծնկաչոք ներողություն խնդրել և բռունցքով հարվածել դեմքին:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 119-րդ հոդվածի 1-ին մասով. Դատախազության որոշմամբ՝ քրեական գործի նախաքննության հետագա կատարումը շարունակվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ

4915 | 0
Facebook