Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «բուհ» բառի գրության մասին

18:15, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «բուհ» բառի գրության մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «Ճիշտ գրենք. հաճախ են «բուհ» բառը գրում մեծատառերով՝ ԲՈՒՀ, ածանցներն ու վերջավորություններն էլ՝ ինչպես պահանջում է տառային հապավումների ուղղագրությունը՝ ԲՈՒՀ-ական, ԲՈՒՀ-երի:
     Ճիշտ է, «բուհ»-ը հապավում է (բարձրագույն ուսումնական հաստատություն), բայց այն վաղուց ի վեր ձեռք է բերել բառային արժեք և գործածվում է ըստ դրա: Ուրեմն ճիշտ է՝ բուհական, բուհերի և այլն:
     Հայկական և օտար ծագմամբ տառային հապավումներից բառային արժեք են ձեռք բերել նաև հէկ-ը, զագս-ը, սպիդ-ը, բոմժ-ը»:

5936 | 0
Facebook