Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում ցուցարարները նոր հանրահավաք են խոստանում

12:30, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
Թբիլիսիում ցուցարարները նոր հանրահավաք են խոստանում

Թբիլիսիում կկազմակերպվեն նոր ցույցեր՝ համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու պահանջով: Այս մասին հայտարարել է ցույցերի կազմակերպիչներից մեկը` Շոթա Դիգմելաշվիլին, հայտնում է ТАСС գործակալությունը:

Դիգմելաշվիլին նշել է, որ նրանց պահանջները պետք է հաշվի առնվեն, հակառակ դեպքում ցուցարարներն անընդմեջ կվատթարացնեն պատգամավորների կյանքը: Չնայած այն բանին, որ նոյեմբերի 18-ին ոստիկանությունը ջրցան մեքենաներ գործադրեց ընդդիմության ակցիայի մասնակիցների դեմ, ցույցերի կազմակերպիչները խոստանում են ամեն շաբաթ ցույցեր կազմակերպել։

Հայտնի է, որ Թբիլիսիում հաջորդ ցույցը տեղի կունենա նոյեմբերի 25-ին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ խորհրդարանը չկարողացավ ընդունել սահմանադրական փոփոխությունները, համաձայն որոնց՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է լիովին անցկացվեն համամասնական ընտրակարգով։

4590 | 0
Facebook