Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջարկություն հնչել է հենց մեր կողմից». ԼՀԿ պատգամավոր

12:00, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
«Նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջարկություն հնչել է հենց մեր կողմից». ԼՀԿ պատգամավոր

«Մեղադրել «Լուսավոր Հայաստանին», որ նա դեմ է աշխատավարձերի բարձրացմանը, որևէ աղերս չունի իրականության հետ: Նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջարկություն հնչել է հենց մեր կողմից: Կարծում եմ՝ մեր քաղաքական դաշտում պետք է այնպիսի մշակույթ ձևավորվի, որ ունենանք միմյանց հետ աշխատելու, քննադատություն լսելու կարողություն». նոյեմբերի 20-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով իրենց հասցեագրված այն մեղադրանքին, թե դեմ են աշխատավարձերի բարձրացմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը օրերս անդրադարձել էր ընդդիմության այն գնահատականին, թե 2020թ. բյուջեն հեղափոխական չէ: Նա ասել էր. «Թող ուղղակի ասեն, որ դեմ են աշխատավարձերի բարձրացմանը»:

Ըստ Ա. Խաչատրյանի՝ բյուջեն ունի նաև դրական կողմեր, սակայն որտեղ կան խոցելի տեղեր, պետք է քննադատեն: Դա է ընդդիմության առաքելությունը: Պատգամավորը նշեց, որ խմբակցությունը դեռ չի որոշակիացրել, թե ինչպես են քվեարկելու բյուջեի նախագծին:

2735 | 0
Facebook