Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ն Իրանին կոչ է անում հրաժարվել ցուցարարների դեմ զենքի գործադրումից

11:40, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
ՄԱԿ-ն Իրանին կոչ է անում հրաժարվել ցուցարարների դեմ զենքի գործադրումից

Իրանի իշխանությունները պետք է ձեռնպահ մնան զենքի գործադրումից` երկրում ցույցերը ցրելու և ինտերնետի հասանելիությունը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը:
     Վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել, որոնք ուղղված են բենզինի գների բարձրացման իշխանությունների կայացրած որոշման դեմ:
     ՄԱԿ-ի գրասենյակի տվյալներով՝ նոյեմբերի 15-ից 18-ը ընկած ժամանակահատվածում երկրի 8 քաղաքներում տեղի ունեցած ցույցերի ընթացքում սպանվել է առնվազն հազար մարդ: Սակայն չկա որևէ պաշտոնական հաստատում, քանի որ Իրանում բացակայում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը, ինչպես նաև ինտերնետի բացակայությունը բարդացնում է իրավիճակի մոնիտորինգի անցկացումը:

7992 | 0
Facebook