Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դասախոսության ժամանակ սպանվել է Գերմանիայի նախկին նախագահի որդին

11:30, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
Դասախոսության ժամանակ սպանվել է Գերմանիայի նախկին նախագահի որդին

Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերի որդին՝ 59-ամյա Ֆրից ֆոն Վայցզեկերը, նոյեմբերի 19-ի երեկոյան դասախոսության ժամանակ դանակահարվել է, իսկ հետո Բեռլինի հիվանդանոցներից մեկում մահացել, գրում է տեղեկատվական RBB կայքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Ռիչարդ ֆոն Վայցզեկերը զբաղեցրել է նախագահի պաշտոնը 1984-ից մինչև 1994-ը։

Նշվում է, որ հանցագործությունը կատարվել է Բեռլինի Շառլոտենբուրգի շրջանում գտնվող Schlosspark-Klinik կլինիկայի տարածքում, որտեղ աշխատում էր նախկին նախագահի որդին: Հայտնի է, որ անհայտ տղամարդը մոտեցել է նրան ու դանակահարել այն պահին, երբ Ֆրից ֆոն Վայցզեկերը դասախոսություն էր կարդում:
     Ոստիկանության տվյալներով՝ ներկաներից մեկը փորձել է միջամտել, սակայն վիրավորվել է:

10930 | 1
Facebook