Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախի ՃՈ պետ է նշանակվել

10:55, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
Արցախի ՃՈ պետ է նշանակվել

Արցախի Ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել Արայիկ Գասպարյանը. այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր այցելել է ճանապարհային ոստիկանություն և անձնակազմին ներկայացրել նորանշանակ պետին:
     Ոստիկանության պետի հրամանով Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի խորհրդականի պաշտոնին:
     Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով Արցախի Հանրապետության ոստիկանության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին:

6545 | 0
Facebook