Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Չի կարելի պատգամավորի դատարկ աթոռը տեսնելով՝ նրան գնահատական տալ». Ս. Հովսեփյան

23:45, երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.
«Չի կարելի պատգամավորի դատարկ աթոռը տեսնելով՝ նրան գնահատական տալ». Ս. Հովսեփյան

«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն օրհասական խնդիր է, որն արհեստականորեն է առաջ բերվել, և այն պետք է քննարկվի»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
     Նրա խոսքով՝ ամեն պատգամավոր մինչև բյուջեի օրակարգ մտնելն անհատապես քննում է դրա յուրաքանչյուր բաժինը, այնպես որ ԱԺ լիագումար նիստերի կիսադատարկ դահլիճն այս օրերին արտառոց չէ. «Չի կարելի պատգամավորի դատարկ աթոռը տեսնելով՝ նրան գնահատական տալ...: Եթե ամեն մեկս օրենքի մեկ նախագիծ մշակենք, երկրում խնդիրները շատ ավելի արագ կլուծվեն: Ես ունեմ մշակած երկու օրինագիծ: Եթե պատգամավորը խնդիրների հանդեպ անտարբեր չէ, քաղաքացիները հենց նրան են դիմում: Պատգամավորը կարող է ելույթ չունենալ, բայց նրան գրավոր դիմումներ են ուղղում: Եթե այսօր պատգամավորները միայն կոճակ են սեղմում, հաջորդ ընտրությանը դա հենց իրենց ընտրողների համար պետք է լինի լավագույն դասը»,- ասել է պատգամավորը:

Եթերի ընթացքում Հովսեփյանը նշել է, որ իրեն մտահոգում են պաշտոնյաների հաճույքների վրա ծախսվող միջոցները:

Մանրամասները՝ տեսանյութում:

3100 | 0
Facebook