Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

22:50, երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.
Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Սերժ Սարգսյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ:

Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հասարակությանն ապատեղեկացնող անհիմն լուրեր են տարածում այս կամ այն ժամանակահատվածում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև իբրև թե եղած շփումների մասին:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ պաշտոնավարման ժամանակաշրջանում, ո՛չ պաշտոնաթողությունից հետո և ո՛չ էլ որևէ այլ ժամանակահատվածում ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել հիշյալ անձնավորության հետ, բացառությամբ 2018 թվականի ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրապարակային և ընդամենը մի քանի րոպե տևած հանդիպման»:

36280 | 0
Facebook