Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են 2020 թվականին ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր երկրները

18:41, երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.
Հայտնի են 2020 թվականին ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր երկրները

Փորձագետները նշել են 2020 թվականին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների ցանկը: Աֆրիկա մայրցամաքում դրանք Լիբիան ու Սոմալին են: Լատինական Ամերիկայում` Վենեսուելան, Մերձավոր Արևելքում՝ Աֆղանստանը: Այս երկրներում մասնագետները կանխատեսում են մեծ ռիսկեր զբոսաշրջիկների համար:
     Բացի այդ, փորձագետները Գվինեան, Հարավային Սուդանը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունն անվանել են վտանգավոր զբոսաշրջիկների առողջության համար:

Անվտանգության առումով ռիսկեր են պարունակում Սիրիան, Եմենը, Իրաքը և Նիգերիան, հաճախակի դժբախտ պատահար են գրանցվում Բելիսում, Դոմինիկյան Հանրապետությունում, Սաուդյան Արաբիայում, Թաիլանդում և Վիետնամում:

Փորձագետներն առավել անվտանգ տուրիստական ուղղություններ են ճանաչել սկանդինավյան երկրները, մասնավորապես՝ Նորվեգիան, Ֆինլանդիան, Իռլանդիան ու Շվեդիան:

Առողջության համար ամենաքիչ ռիսկեր են պարունակում Մեծ Բրիտանիան, Կանադան, ԱՄՆ-ը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Հարավային Կորեան և Ճապոնիան:

9196 | 0
Facebook