Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆրանսահայ պաշտպանը լքեց նիստերի դահլիճը, դատարանն էլ անցավ խորհրդակցական սենյակ

16:05, երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.
Ֆրանսահայ պաշտպանը լքեց նիստերի դահլիճը, դատարանն էլ անցավ խորհրդակցական սենյակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 19-ի նիստում մոտ 3 ժամ քննեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկի միջնորդությունը: Լսելով դատավարության կողմերին՝ դատավոր Աննա Դանիբեկյանն անցավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

Մինչ այդ առանց դատարանին տեղեկացնելու նիստերի դահլիճը լքեց ֆրանահայ փաստաբան Սևակ Թորոսյանը:

Դատավոր Ա.Դանիբեկյանը հայտնեց, որ այդ առիթով սանկցիայի կիրառման մասին կտեղեկացվի ավելի ուշ:

10340 | 1
Facebook