Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Համշենի ձայնը»՝ Ֆիլհարմոնիայում

20:50, երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.
«Համշենի ձայնը»՝ Ֆիլհարմոնիայում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ Համշենից Հայաստան ժամանած երգիչ Գյոքան Բիրբենի «Համշենի ձայնը» խորագրով համերգը:

Գյոքան Բիրբենն առաջինն էր Թուրքիայում, որ երգեց համշենահայերեն։ 2003 թվականից նրա կատարմամբ սկսեցին հնչել համշենահայերեն ժողովրդական երգեր և մինչ այսօր նա զբաղվում է այդ բացառիկ ստեղծագործությունների հանրահռչակմամբ։

Գյոքան Բիրբենի երգերով տարբեր տարիներին թողարկվել է հինգ խտասկավառակ, որոնցում Սևծովյան տարածաշրջանի ժողովուրդների երգերի հետ, տեղ են գտել նաև Համշենի բարբառով եզակի երգեր։ Երևանյան համերգի ժամանակ նրան նվագակցեցին Սևծովյան տարածաշրջանի՝ պարկապզուկի և քեմենչեի լավագույն նվագողները։

3024 | 1
Facebook