Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողջի գետը դարձյալ աղտոտվել է. ահազանգ

15:00, երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.
Ողջի գետը դարձյալ աղտոտվել է. ահազանգ

Փաստաբան Արշավիր Խալափյանն ահազանգում է, որ աղտոտվել է Ողջի գետը: «Կապանի Հալիձոր թաղամասի Ողջի գետը ոչ բնական գույնով է աղտոտվել: Իմ կարծիքով, սա ԶՊՄԿ-ի պոչամբարի հերթական վթարն է, որի հետևանքով գետն ստացել է այս գույնը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Ա. Խալափյանը՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով այդ փաստի վրա: «Մենք ուշ տեղեկացանք այս վիճակի մասին, մոտավորապես 2 ժամ առաջ: Ենթադրաբար, այն ժամանակ ավելի վատ վիճակ է եղել: Բնականաբար, սա բնական աղտոտվածության նշան չէ»,- ասաց նա՝ խնդրելով Սյունքի մարզի դատախազությանը՝ փաստը դիտել որպես նոր հաղորդում:

3009 | 0
Facebook