Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը պատերազմ է հայտարարել նավթին ու գազին

23:10, երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.
Եվրոմիությունը պատերազմ է հայտարարել նավթին ու գազին

Եվրոմիության ֆինանսների նախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, համաձայն որի՝ ԵՄ-ը պետք է դադարեցնի նավթագազային և քարածխային նախագծերի ֆինանսավորումը, հաղորդում է Reuters-ը։ Սա նման առաջին դեպքն է, երբ եվրոպացի նախարարներն աջակցում են արդյունահանվող վառելիքի աղբյուրների ֆինանսավորումը լիովին դադարեցնելուն։ Նախկինում նրանք միայն կոչ էին անում դադարեցնել ածուխի ծրագրերի ֆինանսավորումը՝ էլեկտրակայանների համար:

Նշվում է, որ ֆինանսավորման աջակցությունից հրաժարվելը կարող է հանգեցնել մի քանի միլիարդ եվրո արժողությամբ նախագծերի դադարեցմանը, որոնք արվում էին Եվրոպական ներդրումային բանկի ու ԵՄ ֆինանսական ստորաբաժանման կողմից:

9403 | 0
Facebook