Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբեք չեմ մտածել, որ որևէ պաշտոնյայի կողմից կարող եմ արժանանալ հեգնախառն վերաբերմունքի». ԵՊՀ դասախոս Արշալույս Գալստյան

12:10, երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.
«Երբեք չեմ մտածել, որ որևէ պաշտոնյայի կողմից կարող եմ արժանանալ հեգնախառն վերաբերմունքի». ԵՊՀ դասախոս Արշալույս Գալստյան

«Երբեք չեմ մտածել, որ որևէ պաշտոնյայի կողմից կարող եմ արժանանալ հեգնախառն վերաբերմունքի: Ո՛չ իմ, ո՛չ էլ գործընկերներիս բարեկրթությունը թույլ չէր տա, անգամ եթե այդպիսի մի քանի հանդիպում լինի, դուրս գալ թույլատրելիի շրջանակներից». նոյեմբերի 19-ին հայտարարեց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանը՝ անդրադառնալով նախօրեին ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը: Ըստ նրա՝ կառուցողական քննարկում տեղի չունեցավ: Եթե ասվեր, որ հարցի հանրային քննարկում տեղի կունենա, այդ ժամանակ կարելի էր նման պնդում անել: «Սակայն առաջարկվեց «գնալ ու գործընկերներին համոզել, լեզու գտնել. դա կառուցողական քննարկո՞ւմ է»,- ասաց դասախոսը:

Իսկ ուսանողները շարունակում են դասադուլը: Մասնակիցներից Գրիգոր Գյուլումյանը նշում է. «Ուսանողներին վրդովեցրել է նախարարի պահվածքը: Դասախոսներն ավելի երկար գիտական կյանքի պատմություն ունեն, քան Արայիկ Հարությունյանը՝ կյանքի տևողություն, արհամարհական է խոսել դասախոսների հետ: Այդ իսկ պատճառով ցույցի մասնակիցների թիվն ավելացել է»,- հայտնեց ուսանողը: Նա նկատեց, որ դասադուլը կդադարեցնեն այն դեպքում, եթե նախարարը հետքայլ անի, դասախոսների հիմնավոր պահանջներն ընդունի: Նա սխալ սկզբունք համարեց խնդիրն ակադեմիական շրջանակում քննարկելու ու գործընկերներին համոզելու առաջարկը: «Դա նշանակում է պատասխանատվությունն իր վրայից գցել»,-գնահատեց Գ.Գյուլումյանը:

Տեսանյութը՝ Aysor.am-ի
4900 | 1
Facebook