Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իմքայլական պատգամավորին հասկացրել են՝ լռե՞լ. «Հրապարակ»

09:30, երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.
Իմքայլական պատգամավորին հասկացրել են՝ լռե՞լ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանից փորձեցինք ճշտել` ուր է հասել իր եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործը: Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավար Երվանդ Կարապետյանի` 7-8 տարի առաջ կատարած չարաշահումների մասով քրգործ է հարուցվել։ «Տեղյակ չեմ ընթացքից, կարծում եմ` ընթացքի մեջ է»:

«Կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» տարբերա՞կն է՝ Ձեզ հասկացնում են, որ պասիվանաք ինչ-ինչ հարցերում` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա։ «Ո՛չ»: Քրգործ հարուցելու ոչ քաղաքական պատճառներ կայի՞ն։ «Գործն ընթացքի մեջ է, կարծում եմ` հիմքեր կան գործը կարճելու. իրավապահ մարմինները կորոշեն»։ Իսկ Ձեզ պատկանող հյուրանոցում դեռ ստուգումներ չե՞ն սկսել։ «Հյուրանոցը, նախ, պատկանում է հորս, իմը չէ, և ապա․ կարծում եմ` ՊԵԿ-ն իր լիազորությունների շրջանակում ցանկացած ստուգում կարող է իրականացնել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5160 | 0
Facebook