Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մովսես Հակոբյանը «շատ լավ, շատ դրական է» գնահատում իր ազատման որոշումը. «Ժամանակ»

09:10, երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.
Մովսես Հակոբյանը «շատ լավ, շատ դրական է» գնահատում իր ազատման որոշումը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը և տեղակալ Վաչագան Ներսիսյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրի մեջ ամեն ինչ գրված է»,- «Ժամանակի»-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով իր ազատման պատճառներին։ Մովսես Հակոբյանը «շատ լավ, շատ դրական է գնահատում» իր ազատման որոշումը, նա նշեց, որ որևէ լարվածություն, որևէ տարաձայնություն այդ ազատմանը չի նախորդել։

Մեզ հետ զրույցում Հակոբյանը նաև չբացառեց, որ կառուցվածքային փոփոխություններից հետո հնարավոր է վերանշանակվի:

Նշենք, որ ըստ նախնական խոսակցությունների՝ ռազմական տեսուչի ինստիտուտը լուծարվելու է։ Այդ կառույցը ձևավորվելու է ՊՆ-ի կազմում՝ իբրև ռազմական վերահսկողական ծառայություն։ Մովսես Հակոբյանը և նրա տեղակալները նշանակվելու են այս կառույցում»։

Մանրամասները՝ թերթի համարում:

3744 | 0
Facebook