Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Շմոլ գազից թունավորված ընտանիքի բնակարանի ծխատարը փակ է եղել

08:40, երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.
Շմոլ գազից թունավորված ընտանիքի բնակարանի ծխատարը փակ է եղել

Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների և նրանց տատիկի բնակարանում ծխատարը փակ է եղել, տեղեկանում ենք «Ազատություն.am»-ի ռեպորտաժից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 16-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ-ի, 12-ամյա Սերինե Մ-ի, 15-ամյա Տիգրան Ս-ի և 14-ամյա Ժաննա Մ-ի դիերը: Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով:
    

| | |
4794 | 0
Facebook