Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հերմինե Նաղդալյանի որդին ազատվել է պաշտոնից

22:35, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.
Հերմինե Նաղդալյանի որդին ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի որդին՝ Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը`
     Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Հրանտ Աբաջյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2017 թվականին, այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ։

30539 | 0
Facebook