Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չի անցել Բելառուսի խորհրդարան

16:40, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.
Ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չի անցել Բելառուսի խորհրդարան

Բելառուսում կայացած խորհրդարանի ստորին պալատի (Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի) նոր կազմի մեջ չի ընտրվել ընդդիմադիր ոչ մի գործիչ: Այս մասին հայտնել է Բելառուսի ԿԸՀ կայքը:
     Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 18-ի առավոտյան հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները:

Խորհրդարան են անցել Բելառուսի հայրենասիրական կուսակցությունը, Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցությունը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև Белая Русь հասարակական միության ներկայացուցիչները:

Ընտրություններում հաղթած քաղաքական բոլոր գործիչներն ընդդիմադիր դաշտից չեն:

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների՝ ընտրողների մասնակցությունը հասել է 77.22%-ի։
     Նոյեմբերի 17-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր 2020-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին։

Լուկաշենկոն նշել էր, որ չի կառչելու նախագահական աթոռից, սակայն պաշտոնից կհրաժարվի միայն բելառուսցիների՝ իր թեկնածությունը մերժելուց հետո։

4834 | 0
Facebook