Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն՝ վարչապետի ու պատգամավորի հետ ազգակցական կապի մասին

16:00, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն՝ վարչապետի ու պատգամավորի հետ ազգակցական կապի մասին

«Անձամբ չեմ ճանաչում վարչապետին և Սիփան Փաշինյանին, որևէ առնչություն չեմ ունեցել՝ ո՛չ անձամբ, ո՛չ միջնորդավորված: Ավելին ասեմ՝ երբևէ պարոն Փաշինյանի հետ նույն սենյակում չենք գտնվել: Ազգակցական կապ չունեմ: Համենայն դեպս ինձ հայտնի ազգակցական կապ չկա». նոյեմբերի 18-ին ԱԺ-ում հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Արամայիս Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանի այն հարցին, թե ազգակցական կապ ունի՞ արդյոք իր ազգանվանակիցներ ՀՀ վարչապետի ու ԱԺ պատգամավորի հետ:

Նշենք, որ հանձնաժողովի անդամի թեկնածու Արամայիս Փաշինյանն այս տարվա սկզբից աշխատում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամում՝ որպես ֆինանսական ղեկավար:

4317 | 0
Facebook