Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չի հրապարակում բրիտանական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ազդեցության վերաբերյալ զեկույցը, քանի որ նա, հավանաբար, չի ցանկանում վատթարացնել հարաբերություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, գրում է The Guardian-ը:
50 էջանոց զեկույցը պատրաստվել է Բրիտանիայի խորհրդարանի հանձնաժողովների կողմից:
«Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ զեկույցը, հավանաբար, չի հրապարակվում՝ հաշվի առնելով Ջոնսոնի և Դոնալդ Թրամփի փոխհարաբերությունները: Նաև պատճառներից մեկն այն է, որ զեկույցում կա հատված Ռուսաստանի և Թրամփի հարաբերությունների մասին»,- գրում է թերթը:
Հիշեցնենք՝ Ջոնսոնը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայում քարոզարշավի ժամանակ չկա ռուսական միջամտության որևէ ապացույց: Նա նշել էր, որ զեկույցի հրատապ հրապարակման համար հիմք չի տեսնում: