Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր». Թեհմինա Վարդանյան

15:15, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.
«Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել են Երևանի 2020 թվականի բյուջեի նախագծին։ «Այս տարի Երևանի համար նախատեսված նստարանները ձեռք ենք բերել ոչ թե 160.000, այլ 164.000 դրամով: Բոլորս գիտենք Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը, որտեղ թագավորը հայտարարել էր, թե «ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան»։ Հիմա մենք նույն իրավիճակում ենք: Եթե նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոռուպցիոն գործարքների մեջ էր՝ այդ նստարանների հետ կապված, ինչո՞ւ են այդ նստարանները մինչ օրս ձեռք բերվում նույն գնով»,- ասել է Թեհմինա Վարդանյանը:

Նա հորդորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Պետական վերահսկողության ծառայությունը ստուգի դրան վերաբերող բոլոր փաստաթղթերը. «Եթե այդտեղ կոռուպցիա չկա՝ մենք, այդ թվում՝ նաև պարոն Փաշինյանը, ներողություն խնդրենք Տարոն Մարգարյանից: Այստեղ անալոգիա կա՝ կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր»,- կարծիք հայտնեց Թ. Վարդանյանը:

9033 | 1
Facebook