Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանական բանակը թաքցրել է Իրաքում և Աֆղանստանում ռազմական հանցագործությունները. Sunday Times

17:10, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.
Բրիտանական բանակը թաքցրել է Իրաքում և Աֆղանստանում ռազմական հանցագործությունները. Sunday Times

Բրիտանական զինված ուժերը կարող էին ռազմական հանցագործություններ կատարել Իրաքում և Աֆղանստանում, ներառյալ խաղաղ բնակիչների սպանությունն ու կտտանքները, իսկ նրանց գործողությունները թաքցրել են բրիտանական ռազմական հրամանատարները: Այս մասին հայտնել է Sunday Times թերթը՝ հղում անելով լրագրողի ձեռքում հայտնված գաղտնի փաստաթղթերը, գրում է ТАСС գործակալությունը: Sunday Times-ի լրագրողը մասնակցել է հետաքննությանը, որի ընթացքում պարզվել է Մեծ Բրիտանիայի հատուկ օդադեսանտային ծառայության (SAS) զինծառայողներից մեկի հանցակցությունը, սպանությունները, ինչպես նաև Black Watch գումարտակի անդամների մասնակցությունն այլ հանցագործությունների, օրինակ՝ ծեծ, բռնաբարություն, կտտանքներ և այլն: Որոշ տեղեկությունների համաձայն, ապացույցները թաքցվել են քաղաքական նկատառումներով:
     Ըստ թերթի` հետաքննությունը կենտրոնացել է երեք դեպքի վրա: Դրանցից մեկում SAS հրամանատարությունն ենթադրաբար գնդակահարել է 3 երեխաների և մի երիտասարդի, դեպքը տեղի է ունեցել 2012-ին Աֆղանստանում: Սպանվածները տանը նստած թեյել են: Երկրորդ դեպքը վերաբերում է 2003-ին Իրաքի Բասրա բանտում բանտարկյալների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին, որի հետևանքով սպանվել է 2 մարդ: Երրորդ դեպքը վերաբերում է 2003-ին իրաքցի ոստիկանի սպանությանը:
     Իրաքում պատերազմի ժամանակ բրիտանական զորախումբը (2003-2011թթ.) Միացյալ Նահանգներից հետո երկրորդ ամենամեծ զորախումբն է եղել (45 հազար մարդ): Ընդհանուր առմամբ, հակամարտության հետևանքով զոհվել է 179 բրիտանացի զինվորական:

8032 | 0
Facebook