Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն՝ «Գլանժ Ալկո»-ի հետ կապի մասին

14:55, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն՝ «Գլանժ Ալկո»-ի հետ կապի մասին

«Անձամբ չեմ քննել կոռուպցիոն հանցագործության հետ կապված գործ, որ իմանամ, թե ինչ գործեր են ուղարկվել դատարան: Իմ ուղղվածությունը եղել է կիբերհանցագործությունների ոլորտում». նոյեմբերի 18-ին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ի կողմից Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամ առաջադրված Նարեկ Համբարձումյանը՝ ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն հարցի, թե երբևէ որևէ պաշտոնյայի հետ կախված կոռուպցիոն կծիկ բացահայտե՞լ է:

Նշենք, որ Ն.Համբարձումյանը 2014-18թթ. որպես քննիչ է աշխատել ՀՀ քննչական կոմիտեում:

Ա.Միրզոյանի 2-րդ հարցին, թե «Գլանժ Ալկո» ՍՊԸ-ն, որի ֆինանսական գծով փոխտնօրեն է աշխատել թեկնածուն, կապ ունի՞ քաղաքական որևէ ուժի հետ, հանձնաժողովի անդամի թեկնածուն նշեց. «Դա մեր ընտանեկան կազմակերպությունն է: Հիմնադրվել է հորս կողմից՝ 1995թ., մեր գերդաստանում էլ որևէ պաշտոնատար անձ չկա»:

| | |
1753 | 0
Facebook